Մշակույթ 

Բոլոր ժամանակների լավագույն փոփ-երգչուհիները. The Telegraph

The Telegraph բրիտանական թերթը կազմել Է երաժշտության պատմության մեջ մեծագույն փոփ-երգչուհիների վարկանիշը: Առաջին տեղն զբաղեցրել Է երգչուհի Մադոննան: Փորձագետների կարծիքով, Մադոննան նշանակալի ներդրում ունի ոչ միայն երաժշտական ինդուստրիայի զարգացման, այլեւ ընդհանրապես փոփ-մշակույթի մեջ:

«Գուցեեւ նա ամենալավ վոկալիստը եւ կոմպոզիտորը չԷ, բայց այն, ինչ նա արել Է երաժշտության մեջ, ոչ ոք չի արել»,-իր ընտրությունը մեկնաբանում Է թերթը:

Երկրորդ տեղում Մադոննայի հայրենակից Թինա Թյոռներն Է, որի ստեղծագործությունը, The Telegraph-ի կարծիքով, նպաստել Է ժամանակակից այնպիսի աստղերի հայտնվելուն, ինչպիսիք են Բեյոնսեն եւ Ռիհանան:

«Այդ կինը ռոքը եւ սոուլը դարձրեց մեր ժամանակի ֆավորիտները»,-նշում Է հրատարակությունը:

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է բրիտանուհի Քեյթ Բուշը:

«Նրա վերամբարձ, բարդ, խորհրդավոր տեքստերը, հավանաբար, ամենակատարյալներն են նրանցից, ինչը երբեւիցե ստեղծել են փոփ-երաժշտության մեջ»,-պարզաբանում Է թերթը:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Դեբի Հարրին, ABBA-ն, Արեթա Ֆրանկլինը, Էմի Ուայնհաուսը, Բեյոնսեն, Ադելը եւ Պաթի Սմիթը:

Նույն շարքից