Մշակույթ 

Ֆրանսիական հեռուստաընկերությունը յոթմասանոց հաղորդում կցուցադրի` նվիրված Գրիգոր Նարեկացուն

Ֆրանսիական KTOTV հեռուստաընկերությունը յոթմասանոց հաղորդում կցուցադրի` նվիրված Գրիգոր Նարեկացուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenews-ը, հաղորդումը, որ թարգմանաբար կոչվում է «Նրա խոսքը հավատն է», կպատմի Գրիգոր Նարեկացու գործունեության, նրա դերակատարության մասին:

Հաղորդման հեղինակը ֆրանսիացի լրագրող եւ պրոդյուսեր Ռեժի Բարնետն է: Հաղորդման անդրանիկ մասը եթեր կհեռարձակվի օգոստոսի 30-ին:

Նույն շարքից