«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 13-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 2075 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,32 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Տնամերձ 7 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 47 կգ կանեփի բույս: