Առողջապահություն 

Վարդի օգտակար հատկությունները

Վարդն օգտագործվում է մուրաբայի, օշարակի, հացաբուլկեղենի, զեֆիրի արտադրությունում։ Վարդի ծաղկաթերթերն ունեն քաղցր, կապող, զովացնող համ, պարունակում են մոտ 300 տարբեր տեսակի նյութեր, որոնցից ուսումնասիրված են 100-ը` հատկապես եթերային յուղեր, տանին, B խմբի, C, E, K վիտամիններ։

Հայաստանում կարմիր վարդի թերթիկներն օգտագործել են` լյարդի, իսկ սպիտակինը` սրտի հիվանդությունների դեպքում, Ֆրանսիայում` որպես «C» վիտամինային եւ որդաթափ միջոց։ Հիպերտոնիայի եւ աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում սպիտակ, ստամոքսաբորբի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում` կարմիր, սպիտակ կամ վարդագույն վարդը, դիզենտերիային օգնում են կարմիր թերթիկների թուրմերը։

Կարմիր վարդի թուրմով լվանում են աչքերը կոնյուկտիվիդի դեպքում։

Վարդի հոտն ամրացնում է սիրտը, օգտակար է ստամոքսի, լյարդի ու որովայնի խոռոչի օրգանների համար։

Բույսի արմատը կօգնի արյունաթքության դեպքում։

Ծաղիկների հյութը դադարեցնում է լուծը, տարրալուծում դեղին մաղձը, բուժում աղիների խոցերը։

Վարդայուղն օգտակար է միզապարկի համար, օգնում է նաեւ էկզեմայի դեպքում»։

 

Նույն շարքից