Կիեւը հրաժարվում է շփման գծից հետ քաշել ծանր հրետանին: Այս մասին հայտնել են ուկրաինական ուժայինները, նշելով, որ ռազմաճակատի շփման գծում իրավիճակի կտրուկ շիկացման պայմաններում ուկրաինական կողմը հրաժարվում է դուրս բերել ծանր զինատեխնիկան ու հրետանային համակարգերը:
Այս մասի ուկրաինական կողմը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ ծանր հրետանային համակարգերը կշարունակեն մնալ ռազմաճակատի առավել լարված շրջաններում, ինչի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ-ին ու արեւմտյան գործընկերներին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ առաքելության դիտորդները վերջին շրջանում բազմիցս տեղեկացրել են խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառման մասին:
Կիեւը հրաժարվում է շփման գծից հետ քաշել ծանր հրետանին