Ամերիկյան «Абрамс» տանկերը հայտնվել են Դոնբասի ռազմաճակատի շփման գծում: Այս մասին հայտնել են Լուգանսկի զինված ուժերի մարտիկներն, ովքեր գնվում են ռազմաճակատի շփման գծի առաջնագծում:
Նրանց խոսքերով, շփման գծից ընդամենը 500 մետր հեռավորության վրա ուկրաինական ուժայինները տեղակայել են ամերիկյան արտադրության տանկեր:
Աշխարհազորայինները տեղեկացրել են, որ բացի տանկերից վերոհիշյալ ամրացված հենակետում ուժայինները կենտրոնացրել են նաեւ խոշոր զորամիավորումներ ու հրետանային համակարգեր:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, աշխարհազորայինների տվյալներով, առայժմ նկատվել է 4 ամերիկյան տանկ:
Ուկրաինական կողմը կտրականապես հերքել է աշխարհազորայինների հաղորդած տեղեկատվությունը: