ՆԱՏՕ –ն ի վիճակի չէ կատարել իր առջեւ դրված պարտավորություններն ու ապահովել Լեհաստանի սահմանների անվտագությունը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, նշելով, որ հյուսիսատլանտյան ալյանսը խուսափում է երկրում ռազմաբազաներ ու հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել:
Նրա խոսքերով, Ալյանսը Լեհաստանը դիտում է զուտ բուֆերային գոտի ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ, այլ ոչ թե լիիրավ գործընկերոջ:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Դուդայի համոզմամբ Լեհաստանը չի ցանկանում լինել բուֆերային զոնա, այլ նրա նպատակն է դառնալ ալյանսի արեւելյան թեւը:
Նախագահի կարծիքով, եթե Լեհաստանն ու արեւելյան Եվրոպայի մյուս երկրները հանդիսանում են ալյանսի արեւելյան թեւը, ապա սահմանների անվտանգությունն ապահովելու համար միանգամայն բնական է ռազմաբազաների տեղակայման գործընթացը: