Ուկրաինայի հարավ-արեւելքում ծավալված զինված հակամարտության ընթացքում շուրջ 8 հազար ուկրաինացի անցել է Դոնբասի աշխարհազորայինների կողմը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինդատախազ Անատոլի Մատիոսը, նշելով, որ նրանցից միայն երեք հազարն են զինվորականներ:
Նրա խոսքերով, մյուս 5 հազարը կամավորակն զորաջոկատի մարտիկներ են կամ սովորական քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, զինդատախազի վստահեցմամբ, ցուցակում հայտնվածները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Այս մասին հայտնել է ուկրաինական պարբերականը, նշելով, որ վերջին օրերին Դոնբասում կրկին սրվել է իրավիճակը, հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն ոի զինատեխնիկայի կուտակումները ռազմաճակատի շփման գծում: