Թուրքիայի Ինջիրլիկ ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի
F-16 ինքնաթիռները սկսել են ավիահարվածները ԻՊ խմբավորման դեմ:
Սակայն, զավեշտալին այն է, որ ամերիկյան օդուժը հրթիռակոծել է ոչ թե ահաբեկիչների հենակետերը, այլ Սիրիայում գտնվող քուրդ գաղթականների ճամբարը, ինչի հետեւանքով զոհվել է 5 երեխա ու երեք կին:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Ամերիկյան ինքնաթիռները ավիահարվածները հասցրել են հյուսիսային Սիրիայի Իդլիբ պրովինցիայում:
Խաղաղ բնակչության ռմբակոծության փաստը հաստատել է լոնդոնյան Syrian Observatory for Human Rights-ը (SOHR):