Pink Floyd խմբի առաջատարներից մեկը` Դևիդ Գիլմորը, հայտարարել է լեգենդար խմբի պաշտոնական կազմալուծման մասին, հայտնում են միջազգային պարբերականները:
«Խմբի պատմությունը հասել է իր ավարտին: Չի կարելի է ասել, որ այդ որոշումը ինչ-որ մեկին զարմացրել է, քանզի անցյալ տարի թողարկված The Endless River ալբոմը սկզբնապես նախատեսվել էր որպես վերջինը»,- հայտնել է Գիլմորը Classic Rock magazine-ին տված հարցազրույցում:
Խմբի լուծարման որոշման մեջ կարևոր գործոն է հանդիսացել նաև խմբի ստեղնահար Ռիկ Ռայթի մահը 2008 թվականին: Նրա ձայնագրություններից մի քանիսը վերամշակվել և ընդգրկվել է The Endless River-ի մեջ:
«Ես իհարկե հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել և լսել Pink Floyd կենդանի լեգենդին, բայց վախենում եմ՝ այդ բանով ոչնչով չեմ կարող նրանց օգնել»,- նշել է Գիլմորը: