Իրավական 

Հայաստան գործուղված ՌԴ ՆԳՆ աշխատակիցները հետախուզվողին հայտնաբերել են Կոմիտաս փողոցում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 13-ին, ժամը 08.30-ին, Կոմիտասի պողոտայի 38 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վլադիմիր Օ.-ին:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից մանրամասնում են, որ ՌԴ քաղաքացին 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի Ա և Ժ կետերի /սպանություն/ մեղադրանքով:

Նույն շարքից