Իրավական 

Շահագործման նպատակով ադրբեջանցին փորձել է երեք երեխաների տեղափոխել Թուրքիա

Ru.apa.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն ուրբաթ ձերբակալել է մի տղամարդու, ով փորձել է խաբեությամբ երեք երեխաների տեղափոխել Թուրքիա` շահագործման նպատակով:

Ադրբեջանի քաղաքացի Գաջիև Զահիդ Գադիրօղլուն փորձել է բեռնատարով «Շիհլի» սահմանային անցակետով երեք անչափահասի տեղափոխել Թուրքիա, որոնցից երկուսը եղել են 12, իսկ երրորդը` 11 տարեկան:

Հայտնի է, որ հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից