Ռազմական 

Դոնբասը կրակի մեջ է. Ուկրաինական ուժայինները մասսայական հրետակոծության են ենթարկում խաղաղ բնակավայրերը

Դոնեցկի Գորլովկա բնակավայրը ենթարկվել է հզոր հրետակոծության: Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ հրետակոծության ընթացքում զոհվել է մեկ խաղաղ տարեց բնակիչ:

Գորլովկայի ադմինիստրացիայի տվյալներով քաղաքը հրետակոծվել է ծանր հրետանային համակարգերից: Կրակը իրականացվել է Արտեմովսկ ու Ձերժինսկ քաղաքներից:

Հրետակոծությունների հետեւանքով վնասվել են տեղի էլեկրակայանները, բնակիչները զրկվել հոսանքի մատակարարումներից:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, միաժամանակ, Մակեեւկա քաղաքի հրետակոծության ընթացքում վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ, որոնք հոսպիտալացվել են: Բացի մարդկային կորուստներից ուկրաինական պատժիչ զորքերի հրետակոծությունից տուժել են մի շարք բնակելի ու ադմինիստրատիվ շինություններ:

Նույն շարքից