Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուրի ենթակայության ներքո գտնվող զինված ուժերը իրենց վերահսկողությունն են հաստատել երկրի հարավային՝ Շաբվա պրովինցիայի նկատմամբ:
Եմենի շիա ապստամբները ստիպված են եղել իրեն ց դիրքերն ու հանաջել:
Ապստամբներին թույլատրվել է անվնաս թողնել պրովինցիայի տարածքը:
Հիշեցնենք, որ Եմենում շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվել են հազարավորև խաղաղ բնակիչներ, հարյուր հազարավորները լքել են իրենց բնակավայրերը:
Ինչպես հաղորդում է РИА Новостиգործակալությունը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների օդուժը պարբերաբար ռմբակոծում է շիա ապստամբների դիքերը:
Շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Եմենում զգացվում է դեղորայքի, պարենի ու խմելու ջրի անհրաշեշտություն, երկիրը կանգած է հումանիտար աղետի առջեւ: