Ռեփեր, պրոդյուսեր Ֆարել Ուիլյամսը որոշ մանրամասներ է պատմել փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մասին: Ֆարելը խոստովանել է, որ Ջեքսոնն իսկական հանճար է:
«Ես նրա հետ ընդամենը երկու անգամ եմ հանդիպել: Մենք խոսում էինք գիտակցությունը կառավարելու մասին: Հավատացեք, նա իսկական հանճար էր: Մենք նստած էինք նրա երկհարկանի թրեյլերի աստիճաններին: Նա մտավ երկու բարձրահասակ կանանց հետ և համբուրեց նրանցից մեկին: Երկու կանայք էլ բրազիլուհիներ էին: Ես զարմացած էի: Բայց նա իսկական արքա էր և կարող էր զարմացնել ցանկացածին»,- ասել է Ուիլյամսը, հայտնում է Spletnik.ru-ն: