Մշակույթ 

Բեռնարդ Շոուի լավագույն մտքերը

Կարողանալ դիմանալ միայնությանը և դրանից հաճույք ստանալ՝ դա մեծագույն նվեր է:

Անկեղծ լինելը վտանգավոր չէ, եթե գումարած դրա հետ դուք նաև անխելք եք:

Մտերիմի հանդեպ ամենամեծ մեղքը դա ատելությունը չէ, այլ անտարբերությունը՝ ահա սա է անմարդկայնության գագաթնակետը:

Ժողովրդավարությունը դա մի մեծ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել իրեն, մինչ դեռ որոշ մարդիկ թալանում են ձեր գրպանները:

Հիմա, երբ մենք սովորել ենք ճախրել օդում՝ թռչունների նման, լողալ ջրում՝ ձկների նման, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել երկրի վրա՝ մարդկանց նման:

Ամուսնությունը դա ձնակույտ է, որը երիտասարդ տղան և աղջիկը թափում են իրենց գլխին՝ մի փոքրիկ ծաղիկ քաղելու պատճառով:

Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է, երբեմն նրանց լռեցնում են, սակայն հազվադեպ են լքում:

Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, որը փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք:

Նույն շարքից