Առողջապահություն 

Դարչինով բլիթները կարող են արգելվել

analitik.am

Հնարավոր է` այս տարի Հյուսիսային Եվրոպայի բնակիչները ստիպված կլինեն հրաժեշտ տալ դարչինով բլիթներին: Եվրամիության փորձագետները պարզել են, որ նման բլիթները չափից շատ կումարին` դարչնի բաղադրության մեջ մտնող թունավոր նյութ են պարունակում: Ըստ Եվրամիության առաջարկած ձևաչափերի` 1 կգ հրուշակեղենը կարող է պարունակել առավելագույնը 15 մգ կումարին: Այս մասին գրում է Kedem-ը:

Եթե արգելքը սահմանվի, այն կվերաբերի դանիական բլիթներին, որոնք արդեն 200 տարի է, ինչ երկրի խոհարարական ժառանգության մասն են կազմում: Դրանցում իսկապես շատ դարչին կա, ինչը բլիթները դարձնում է ավելի համեղ: 

Իսկ ահա բրիտանական ավանդական բլիթներն արգելքի ներքո չեն հայտնվի, քանի որ դրանցում դարչինն ավելի քիչ է: 

Շվեդիայում, որտեղ ևս շատ են սիրում բլիթներին դարչին ավելացնել, կառավարության նախաձեռնությամբ դրա թույլատրելի չափաքանակ է սահմանվել 50 մգ-ը: 

Դանիացի հրուշակագործները, ովքեր կառավարությունից աջակցություն չեն ստացել, դժգոհ են նոր սահմանափակումներից և դրանք անհրաժեշտ չեն համարում: Չէ՞ որ մինչև օրս բլիթներ ուտելու պատճառով ոչ ոք կումարինից չի թունավորվել:

Նույն շարքից