Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ օգոստոսի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, բախվել են 28-ամյա Գիորգի Ագաջանյանի վարած BMW–ի, 42-ամյա Գագիկ Եղոյանի վարած Volkswagen-ի, 52-ամյա Աշոտ Գալստյանի վարած Opel մակնիշի և 28-ամյա Մարիամ Քալանթարյանի վարած Nissan մակնիշի 34 DV 192 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդ Գ. Ագաջանյանը, ով աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում՝ որպես քննիչ: Նա վթարից հետո ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ փորձել է փախչել կիսամերկ վիճակում, սակայն ճանապարհային ոստիկանները նրան բռնել են, իսկ հետո նրան քննիչի հանձնարարականով տեղափոխեցին բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։