Մշակույթ 

Էմի Ուայնհաուսի հայրը քննադատել է դստեր մասին ֆիլմը

Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի հայրը ավստրալական հեռուստաշոուներից մեկում հարցազրույցի ժամանակ քննադատել է դստեր մասին ֆիլմը՝ գրում է Independent-ը։

Միտչ Ուայնհաուսի խոսքով՝ Ասիֆ Կապադիայի ֆիլմում անարդարացիորեն հաստատվում է, որ մահվանից առաջ Ուայնհաուսը եղել է միայնակ և ապերջանիկ։

«Ընտանիքին այդ ֆիլմը չի գոհացնում, Էմիի երկրպագուներին՝ նույնպես։ Նա Ռեգի հետ էր, նրանք պատրաստվում էին ամուսնանալ։ Չէի ուզում ասել, սակայն նա նույնիսկ մտածում էր, որ հղի է։ Հաստատել, թե դուստրս միայնակ էր՝ հանցագործություն է»,- ասել է Ուայնհաուսը՝ նկատի ունենալով, որ դուստրը ընկեր ուներ՝ բրիտանացի ռեժիսոր Ռեգ Տրեվիսը։

Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսը մահացել է 27 տարեկանում՝ 2011 թվականին, ալկոհոլային թունավորման հետևանքով։

Նույն շարքից