Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա Գեորգի Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, օգոստոսի 16-ին` ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում ինքնասպան է եղել իր ոդին: Դեպքի վայրի զննությամբ նշված բակային տարածքում հայտնաբերվել է 1975թ. ծնված Գեորգի Մկրտչյանի դին` գլխի ճակատային հատվածում անհարթ եզրերով լայնաբացված վերքի ձևով վնասվածքով:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 40-ամյա տղամարդու մահվան հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Գերոգի Մկրտչյանը «Էյֆել» խանութների սեփականատերն էր: