Ռազմական 

Ուկրաինական 90 հազարանոց զորամիավորումը պատրաստ է լայնամասշտաբ գործողություններ սկսել Դոնբասում

Ուկրաինայի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության ու պատրաստ են լայնամասշտաբ գործողություններ ծավալել երկրի հարավ-արեւելքում:
Այս մասին հայտնել է Դոնեցկի նքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բուգը, նշելով, որ Ուկրաինական կողմը ռազմաճակատի շփման գծի ողջ երկյանքով շարունակում է տեղակայել նոր զորամիավորումներ ու ռազմական տեխնիկա:
Նրա խոսքերով Դոնբասի ռազմաճակատում կիեւյան խունտան կենտրոնացրել է 90 հազար զինծառայող: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Միաժամանակ Ուկրաինական ուժայինները շարունակել են աշխարհազորայինների դիրքերի գնդակոծումը: Վերջին օրերին մասսայական հրետակոծության են ենթարկվել Դոնեցկի, Գորլովկայի շրջանները, ինչի հետեւանքվ տուժել են խաղաղ բնակիչներն ու գրանցվել ավերվածություններ:

Նույն շարքից