Թուրքիայում առկա ամերկյան հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը արդիականացման նպատակով կտեղափոխվեն ԱՄՆ: Այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից, նշելով, որ ամերկյան Պատրիոտ հրթիռային համակարգերը դուրս կբերվեն Թուրքիայի տարածքից:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի 6 ու ամերիկյան 2 հրթիռային համակարգեր 2013 թ.ից գտնվում էին սիրիական սահմանագծին:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ հարկ եղած դեպքում ԱՄՆ-ը կարող է մեկ շաբաթում կրկին Թուրքիա տեղափոխել հրթիռային համակարգերը:
Ամերիկյան ռազմածովային ուժերի ռազմանավերը կշարունակեն պարեկային ծառայությունը միջերկրականի թուրքական ափերին՝ ակտիվորեն համագործակցելով իրենց թուրք կոլեգաների հետ: