Ռազմական 

Սիրիական բանակը վերսկսել է հակահարձակումը Դամասկոսի արվարձաններում

Սիրիական զինուժը լիբանանյան կամավորների օժանդակությամբ խոշոր հակահարձակում է սկսել Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանի քաղաքի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, հատուկ գործողությունների նպատակն է մաքրել քաղաքի թաղամասերն ու փողոցները գրոհայիններից ու ոչնչացնել նրանց հենակետերը:

Ռազմական գործողությունների արդյունքում կառավարական զորքերը գրավել են գրոհայինների ամրացված հենակետը, որում ահաբեկիչները իրականացրել են զենք-զինամթերքի արտադրություն:
Ոչնչացվել է նաեւ պահեստ, որում հայտնաբերվել ու առգրավվել է շուրջ 15000 ականանետային ռումբ:

Միաժամանակ սիրիական հրետանին ու տանկերը ռմբակոծել են Զաբադանիի արեւմուտքում գտնվող գրոհայինների հենակետերը:
Հատուկ գործողությունների շնորհիվ, նախօրերին ամբողջությամբ վերագրավվել է շուրջ 46 շինություն, ինչպես նաեւ լիկվիդացվել ԱՆ-Նուսրա խմբավորման 13 գրոհային:

Նույն շարքից