Ռազմական 

Լաթաքիայի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ

Սիրիայի Լաթաքիա նավահանգստային քաղաքի հյուսիսային հատվածում կառավարական օդուժը ոչնչացրել է Ան-Նուսրա խմբավորման շուրջ 13 գրոհայիննեի: Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, սիրիական բանակն ու նրան օժանդակող լիբանանյան Հեզբոլահ շարժման մարտիկները պայմանավորվածություն էին ձեռք բերել գրոհայինների հետ երկօրյա հրադարի վերաբերյալ:

Սակայն հաջորդ օրը ԻՊ ահաբեկիչները խախտելով հրադադարը հարձակում էին ձենարկել Լաթաքիայի ուղղությամբ: Հրադադարը խախտվել էր նաեւ Զաբադանիում ու Իդլիբում:

Հրետակոծության հետեւանքով զոհվել էր շուրջ 10 խաղաղ բնակիչ:
Լաթաքիան համարվում է հյուսիսային Սիրիայի կարեւորագույն ռազմաստրատեգիական նավահանգիստը: Քաղաքի բակչությամ զգալի մասը ալավիթ-մահմեդականներ ու քրիստոնյաներն են, որոնք սատարում են Բաշար Ասադի վարչակազմին:

Նույն շարքից