Նյու Յորքի ոստիկանությունը Մորգան Ֆրիմենի որդեգիր թոռնուհի Ի’Դեն Հայնսի սպանության կասկածանքով կալանավորել է նրա ընկերոջը։ 30-ամյա Լամար Դավենպորտը ռեպ կատարող և սկսնակ դերասան է, նա թմրանյութեր է օգտագործում և քանիցս հայտնվել է ոստիկանության տեսադաշտում։
Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կասկածյալին տեղափոխել են բուժկենտրոն՝ հոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար, ինչից հետո նրան հարցաքննելու է ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ 33-ամյա Ի’Դեն Հայնսի վրա հարձակումն իրականացվել է օգոստոսի 16-ին, Նյու Յորքում։ Տղամարդը դանակի 16 հարված է հասցրել նրան։