Առողջապահություն 

Հայտնաբերվել է հիշողության կորուստ առաջացնող սպիտակուցը

analitik.am

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը պատասխանատու է հիշողության կորստի համար: Այս մասին հաղորդում  է ամերիկյան Nature Neuroscience ամսագիրը:

Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է պարզել, որ Neuroligin-1 (NLGN1) սպիտակուցը հիշողության կորուստ է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են տարբեր հիվանդություններով, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդությամբ:

Հետազոտողների խոսքով՝ հիվանդ մարդկանց ուղեղում նման սպիտակուցները կուտակվում են, իսկ այնուհետև առաջացնում բորբոքում, ինչը հանգեցնում է գեների որոշակի մոդիֆիկացիայի, որն էլ իր հերթին հիշողության կորուստ է առաջացնում:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի մշակել մեխանիզմ, որը կնպաստի Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ հիշողության և գլխուղեղի սինապտիկ ցանցի պահպանմանը:

Նույն շարքից