Ռազմական 

Ռուսաստանը կարող է ռադիոտեղորոշման նոր կայան կառուցել Ադրբեջանում

ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում օգոստոսի 17-ին լույս է տեսել ՌԴ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանը նվիրված հոդված, որում նշվում է նաև, թե Ռուսաստանը 2017-ից պլանավորում է Ադրբեջանում կառուցել հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշման նոր կայան: Հրապարակման մեջ նշվում է, որ խոսքը «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) մասին է, որի կառավարումն իրականացնելու է բացառապես ռուսաստանյան կողմը, հայտնում է razm.infօ-ն:

Ռուսաստանյան «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանը նախատեսված է հակառակորդի ինչպես աերոդինամիկ, այնպես էլ բալիստիկ թիրախների, այդ թվում՝ թևավոր հրթիռների հայտնաբերման և ուղեկցման համար, ինչից հետո թիրախների կոորդինատները փոխանցվում են արդեն հակաօդային պաշտպանության խոցման միջոցներին։ Նշվում է նաև, որ «Վորոնեժ» ՌՏԿ-ն ունակ է միաժամանակ ուղեկցել մինչև 500 օդային թիրախ մինչև 6 հազար կմ հեռավորության վրա։

Նույն շարքից