Առողջապահություն 

Կիվիի օգտակար հատկությունները

Կիվին բուսական սպիտակուց-ակտինիդին է պարունակում, որը նպաստում է ամինաթթուներից (տրիպտոֆան, գլիցին, տիրոզին, գլուտամին) առաջացող սպիտակուցների յուրացմանը։

Այս ամինաթթուները շատ կարեւոր են մարդու մտավոր զարգացման համար։   Նշենք, որ ասկորբինաթթուն, բետտա-կարոտինը, վիտամիններ B2-ը, B3-ը, B6-ը կանխում են աչքի հյուսվածքների ծերացումը, կատարակտը, հստակեցնում լույսի եւ գույնի ընկալումը, հանգստացնում աչքերը։ Այս բոլորը պարունակվում է կիվիի մեջ։

Կիվին նաեւ օրգանական թթուներ է պարունակում, պեկտիններ, շաքարներ, ֆլավոնոիդներ, բջջանյութ, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ կարգավորվում է մարսողությունը, պակասում է թրոմբների առաջացման հավանականությունը, այրում է ոչ ցանկալի ճարպերը, ունի հակաուռուցքային հատկություն։

Այս պտուղը առավել նպաստավոր է երեխաների եւ տարեցների համար (փոքրիկ երեխաների դեպքում չափաբաժնի կապակցությամբ բոլոր դեպքերում խորհրդակցեք բժշկի հետ)։

 Օրական մեկ կիվի ուտելով` կհագեցնեք օրգանիզմը անհրաժեշտ քանակի վիտամին   C-ով, որի մեջ պարունակվող մնացած տարրերը եւ վիտամինները կնպաստեն ձեր առողջությանը։

Նույն շարքից