Մշակույթ 

Վենետիկի քաղաքապետը անտաշություն է հրահրում. Էլթոն Ջոն

Գեղեցիկ Վենետիկն անկասկած ջրասույզ է լինում, բայց ոչ այնպես արագ, ինչպես կեղծ բարեպաշտ և անտաշ Բրունյարոն:

Նման քննադատական գրառմամբ  Instagram-ի իր էջում հանդես է եկել հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը, ի նկատի ունենալով Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոյի այն քայլը, ըստ որի քաղաքի դպրոցներում արգելք է սահմանել ուսումնասիրելու գրքեր, որոնք իբր թե սեռական պատկանելիության տեսություն են քարոզում:

Իր էջում տեղադրելով Թոդ Փարի «Ընտանեկան գիրք»-ը` Էլթոն Ջոնը գրել է. «Սա Ֆուրնիշ Ջոն ընտանիքի ամենասիրելի գրքերից մեկն է, որը պատմում է համայն աշխարհի մասին, որտեղ տեղ կա ընտանիքների տարբեր ձևերի, չափերի ու գույների մասին: Մեր երեխաներն այն ուղղակի պաշտում են»:

Էլթոն Ջոնը գրել է նաև, որ  Վենետիկի քաղաքապետը իրեն չափազանց հիմար տեսքով է ներկայացրել. նա սկսել է մանկական գրքերը քաղաքականացնել և արգելել է նրանցից այնպիսիները, որտեղ նշվում է ոչ ավանդական կողմնորոշման ընտանիքների մասին.

«Այսպիսով, խաղաղության, համբերատարության և սիրո փոխարեն նա անտաշություն և խտրականություն է հրահրում»,- եզրափակել է Էլթոն Ջոնը:

 bnbnbnb

Նույն շարքից