Բուլղարիայի Նովո-Սելո ռազմական ճամբարում տեղակայված ամերիկյան հետեւակայինները ստացել են 4 Աբրամս տեսակի տանկ ու հրետանային համակարգեր: Այս մասին գրում է Military Times պարբերականը:
Ռազմատեխնիկան Բուլղարիա է տեղափոխվել ռուսական ագրեսին զսպելու շրջանակում:
Հաղորդագրությունում ասվում է, որ զրահամեքենաներն ու հրետանին տեղակայվել է Արեւելյան Եվրոպայի պաշտպանությունը ամրապնդելու նկատառումներով:
Հիշեցնենք, որ Նովո-Սելո ուումնավարժական ճամբարում են գտնվում 150 ամերիկյան հետեւակայիններ, որոնք Բուլղարիայում կմնան 6 ամիս: