Ուկրաինական ուժայինները Դոնբասի ռազմաճակատի շփման գծի մոտ կենտրոնացրել են շուրջ 50 տանկ ու զրահատեխնիկա, հրթիռային ու զենիթային հրետանային համակարգեր:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ԴԺՀ պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ուկրաինական զինուժը նոր զրահատեխնիկան կենտրոնացրել են Դոկուչաեւսկում ու Սելիդովո բնակավայրում:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով՝ Մարիուպոլի ուղղությամբ հետախուզությունը արձանագրել է 18 զրահամեքենա ու հակատանկային հրթիռային կայաններ:
Բացի այդ ռազմաճակատի հարավային հատվածում նկատվել է ուկրաինական ռմբակոծիչներ ու ծանր հրետանային համակարգեր: