Ռազմական 

Աջ սեկտորը խոստովանել է, որ իր շարքերում մարտնչում են օտարերկրացիներ

Ուկրաինական արմատական-ազգայնական Աջ Սեկտորի ղեկավարությունը պաշտոնապես խոստովանել է, որ իր շարքերում մարտնչում են 40 օտարերկրյա քաղաքացիներ:

Այս մասին հայտնել է Աջ սեկտորի մամուլի խոսնակ Արտեմ Սկորոպադսկովը, նշելով, որ օտարեկրացի մարտիկները չունեն Ուկրաինայի քաղաքացիություն, սակայն, ցանկանում են այն ձեռք բերել: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա խոսքերով, քաղաքացիություն շնորհելու նպատակով Աջ սեկտորի շարքերում մարտնչող օտարերկրացիների ցուցակը ուղարկվել է Պորոշենկոյի աշխատակազմ, սակայն դեռեւս պատասխան չի տրվել:
Հիշեցնենք, որ Աջ սեկտորի մամուլի խոսնակը նույնպես քաղաքացիություն չի ստացել:

Նույն շարքից