Միացյալ նահանգների զինված ուժերը պլանավորում անօդաչու թռչող սարքերի միջոցով զգալիորեն ավելացնել հետախուզական առաքելությունների թիվը:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, մինչեւ 2019թ-ը նախատեսվում է անօդաչու ինքնաթիռների թիվը կրկնապատկել:
Այսպիսով օրվա ընթացքում երկնքում 60 ինքնաթիռների փոխարեն պարեկություն կիրականացնեն 90 անօդաչու սարքեր:
Պաշտոնական շրջանակները անօդաչու սարքերի կրկնապատկման հանգամանքը պայմանավորում են ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու հանգամանքով:
Կհաջողվի արդյոք ամերիկյան զինվորական հրամանատարությանը կյանքի կոչել այս մտահղացումը, պարզ կդառնա 2019թ.-ին: