Առողջապահություն 

Հայկական լյարդաբանական ֆորումը` Լոնդոնում

analitik.am

Հայկական լյարդաբանական ֆորումը (ՀԼՖ) 2012 թվականից  լյարդի հետազոտությունների Եվրոպական միջազգային ասոցացիայի անդամ է: Ասոցիացիային անդամակցությունը յուրովի թույլտվություն է որպես լյարդաբանների ազգային ասոցացիա ներկայանալու Բարսելոնայում, Ամստերդամում:  ՀԼՖ-ն  պատրաստվում է 2014 թվականին նույն կարգավիճակով ներկայանալ Լոնդոնում: Ֆորումի  նպատակն է լյարդաբանությունը Հայաստանում զարգացնելը:

Իր գործունեության առաջին չորս տարվա ընթացքում ֆորումն ընդգրկել է դաշտի բոլոր շահագրգիռ մասնագետներին և  հանրապետությունում կիրառել ոլորտին վերաբերող բոլոր նորույթները`  ուղեցույցների ձևով: 2011 թվականին ֆորումի ջանքերով հանրապետությունում կազմակերպվեց   հայկական լյարդաբանական առաջին  միջազգային համագումարը՝ 300 պատվիրակների մասնակցությամբ՝ հինգ տարբեր երկրներց (ԱՄՆ, Գերմանիա, Ղազախստան, Ռուսաստան, Վրաստան): Համագումարը նախագահում էր ԱՄՆ-ից հրավիրված աշխարհահռչակ հեպատոլոգ Ռոբերտ Գիշը Սան Դիեգո քաղաքից:

2012 թվականին այն  միավորվեց ևս մեկ միջազգային կառույցի՝  CEVHAP-ի` մասնակցելով բոլոր այն համաժողովներին, որոնք նվիրված են վիրուսային հեպատիտների դեմ պայքարին և կանխարգելմանը: Ակտիվությունը հատկապես ակնհայտ է դառնում հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրը՝ հուլիսի 28-ին՝ կազմակերպելով տարբեր սկրինինգային հետազոտություններ հեպատիտների առումով տարբեր ռիսկային խմբերում, կլոր սեղաններ և իրազեկության ապահովում հեռուստատեսության, ռադիոյի և տարբեր սեմինարների միջոցով:

2013 թվական Հայաստանում կազմակերպվեց հայկական լյարդաբանական 2-րդ միջազգային համագումարը` 300 պատվիրակների մասնակցությամբ ՝ 11 երկրներից (ԱՄՆ, Հնդկաստան, Եգիպտոս, Կուբա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Մոլդովիա,  Վրաստան, Իրան, ԼՂՀ):

 

2014 թվականը ֆորումի համար  կլինի ավելի արգասաբեր: Լյարդաբանական ֆորումը պատրաստվում է ունենալ 20-ից ավելի միջազգային այլ ասոցիացիաների անդամներ՝ նախապատրաստվելով հրավիրել միջազգային մոնոթեմատիկ համագումար 2015 թվականին: 2014 թվականին նախատեսվում է լյարդաբանների առաջին Անդրկովկասյան համագումարը Թբիլիսիում:

Ընթացիկ տարում ֆորումը կկազմակերպի վիրուսային հեպատիտներ B և C-ի  վերաբերյալ նոր սկրինինգային հետազոտություններ՝ հաշվի առնելով դրանց  վիճակագրական փոփոխություններն ամբողջ աշխարհում:

Նույն շարքից