Առողջապահություն 

ԴՆԹ թեստ 15 րոպեում. QuantuMDX-ի նոր սարքավորումը

QuantuMDX բրիտանական ընկերությունը ստեղծել է արյան, խորխի(լորձի հետ խառնված թքի) եւ նույնիսկ ուռուցքային բջիջների գենետիկ մարկերների որոշման համար նախատեսված սարքավորման փորձնական նմուշ: Այս ցուցանիշները տեղեկություններ են տրամադրում բժիշկին, որոնց հիման վրա նա որոշում է, ինչպես բուժել հիվանդին:

Սարքավորման փորձնական նմուշն ունի Ipad 5-ի չափերը՝ 6,6 x 9,4 դյույմ (17 Х 24 սմ), բայց ավելի հաստ է:

Վերջինիս օգտագործման համար պետք է նմուշը տեղադրել քրեդիտ քարտի չափի միանգամյա օգտագործման քարթրիջի մեջ, իսկ հետո  քարթրիջը տեղադրել անալիզների համար նախատեսված սարքի մեջ:

Ներսում տեղադրված տվիչը նախատեսված է որոշելու , վարակված է արդյոք մարդը մալարիայի մակաբույծով, մակաբույծի որ տեսակն է պատասխանատու վարակի համար եւ կայուն է արդյոք մակաբույծը հակամալարիային դեղերի հանդեպ:

Սարքավորումը կարող է տարբեր կերպ օգտագործվել: QuantuMDX մշակում է նոր ծրագիր, որը կկարողանա տեղեկություններ տրամադրել ուռուցքային բջիջների մասին կամ որոշել, կան արդյոք հիվանդի մոտ գենետիկ փոփոխություններ, որոնք կարող են խանգարել արյունը ջրիկացնող վարֆարին դեղամիջոցի նշանակմանը: Ինչպես նաեւ ընկերությունն առաջարկ է ստացել այս սարքավորումը տարբեր բնագավառներում օգտագործելու համար, սկսած անասնաբուժությունից մինչեւ դատա-բժշկական փորձաքննություն:


Սկզբնաղբյուրը՝ For News.com

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից