Ռազմական 

Իրանը մտադիր է Ռուսաստանից գնել С-300 հրթիռային համակարգեր

Իրանն ու Ռուսաստանը հաջորդ շաբաթ պայմանագիր կստորագրեն С-300 զենիթա-հռթիռային համակարգերի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհանը, նշելով, որ նախատեսվում է Ռուսաստանից ձեռք բերել համակարգերի չորս գումարտակ:

Նրա խոսքերով, գործարքի տեքստն արդեն պատրաստ է, մնում է այն ստորագրել: Նախարարը հայտնել է, որ սկզբում ծրագրավորված էր գնել ընդամենը երեք գումարտակ, սակայն, այնուհետեւ որոշվել է ձեռք բերել չորսը:

Նախատեսվում է С-300 հրթիռային համակարգերը տեղադրել երկրի չորս տարբեր հատվածներում: Բացի այդ Իրանը որոշել է Ռուսաստանից ձեռք բերել նաեւ ռմբակոծիչներ ու այսպիսով մոդեռնիզացնել Ռազմա-ծովային ուժերը:

Ներկայումս Իրանի ռազմա-օդային ուժերը հիմնականում բաղկացած են ամերիկյան արտադրության ինքնաթիռներով, սակայն, պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ն կասեցրել է անհրաժեշտ պահեստամասերի տրամադրումը:

Նույն շարքից