Մշակույթ 

Մահացել է դերասան Լև Դուրովը

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը:

ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ Լև Դուրովը ծնվել է 1931 թվականին Մոսկվայում: Դուրովը կինոյում սկսել է նկարահանվել 1954 թվականից: Նա խաղացել է շուրջ 200 դեր: Նրան համազգային ճանաչում են բերում «Ես քայլում եմ Մոսկվայով», «Գարնան 17 ակնթարթները», «Ծերունի ավազակները» և այլ ֆիլմերում մարմնավորած դերերը:

Նույն շարքից