Օգոստոսի 24-ից Երևան քաղաքում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր՝ հետևյալ հասցեներում, այդ թվում՝ Զ. Քանաքեռցու փողոց, 1 արագաչափ սարք՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Երկու արագաչափ էլ կգործարկվի Գ. Նժդեհի փողոցում՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: