Խաղողը պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ եւ հանքային աղեր (ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ եւ այլն):
Շատ կալիումի պարունակության շնորհիվ, խաղողը օգտակար է համարվում հատկապես սրտային հիվանդների համար: Խաղողը կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը:
Խաղող խորհուրդ է տրվում ուտել հատկապես սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը եւ այլն:
Խաղողի մեջ պարունակվող շաքարն ու թթուները, ընկնելով կարիեսով վարակված ատամների վրա, առաջացնում են սուր ցավ եւ արագացնում ատամի քայքայման պրոցեսը: Այդ պատճառով խաղող ուտելուց հետո խորհուրդ է տրվում լավ ողողել բերանը:
Չնայած շատ օգտակար հատկություններին` կան որոշ հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ է տրվում խուսափել շատ խաղող օգտագործելուց: Այդպիսիք են` շաքարային դիաբետը, ստամոքսի խոցը, քրոնիկական կոլիտները եւ այլն: