Առողջապահություն 

Մահացել է մանկական սրտաբան Կոնստանտին Տեր-Ոսկանյանը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում մանկական սրտաբան Կոնստանտին Տեր-Ոսկանյանի մահվան կապակցությամբ:

Անվանի բժիշկը ծնվել է 1955 թվականին, 1978-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը, 1987 -ից ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի, իսկ 2004-ից` դոցենտի աստիճան:

Լինելով «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առաջատար մանկական սրտաբաններից մեկը` նա իր մեծ ներդրումն է ունեցել մանկական սրտաբանության զարգացման գործում:

Աշխատասիրությունը և բարձր աշխատունակությունը Տեր-Ոսկանյանին բնորոշ գծերն են, նա մշտապես բարձրացրել է իր մասնագիտական որակավորումը և միաժամանակ մասնագիտության մեջ անհրաժեշտ գործնական հմտությունները փոխանցել երիտասարդ մասնագետներին, օգնել նրանց կայացման հարցում:

Վայելելով աշխատակիցների հարգանքն ու սերը` նա աշխատանքին մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ, շրջապատի հետ շփման հարցում մշտապես ցուցաբերել է համբերատար և զուսպ մոտեցում:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր զորակցությունն է հայտնում Տեր-Ոսկանյանի հարազատներին և բարեկամներին` բարձր գնահատելով նրա մարդկային և պրոֆեսիոնալ հատկանիշները:




ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից