Այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում, ոստիկանները նախագահական նստավայրի մոտակայքից բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին: Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ Գևորգ Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանին օրեր առաջ իր քաղաքական գործունեության համար դարանակալելու և ծեծի ենթարկելու փաստի դեմ:
Ի դեպ, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին բերման ենթարկեցին հայտարարությունից հետո, որ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանին վտարելու են, քանի որ նա իրավունք չունի ղեկավարելու երկիրը։
Այս պահին ակցիան շարունակվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ, որտեղ գտնվում է Գևորգ Սաֆարյանը: