Եմենի Ադեն նավահանգստային քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը,
Պայթյունը հնչել է Ադենի հահանգապետի ժամանակավոր նստավայրի հարեւանությամբ:
Այս մասին հայտնում են քաղաքի իրավապահները, նշելով, որ նահանգապետ Նայիֆ ալ- Բաքրին չի տուժել:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերից Եմենի կառավարական ուժերը հարձակում էին ծավալել Եմենի խոշոր Ադեն նավահանգստի ուղղությամբ: Երկարատեւ արյունալի մարտերից հետո նրանց հաջողվել էր քաղաքն ազատագրել շիա ապստամբներից:
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան շարունակում է ավիահարվածները շիա ապստամբների հենակետերի ուղղությամբ: