Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին ոստիկանները տեղափոխեցին ոստիկանական բաժին: «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Գևորգյանի նկատմամբ իրականացված բռնությունը դատապարտող հավաք-երթի ժամանակ նա ձու նետեց ՀՀ Նախագահի նստավայրի ուղղությամբ, որից հետո ոստիկանները նրա թևերը ոլորեցին և տեղափոխեցին բաժին:
Հիմնադիր խորհրդարանի անդամները, ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Արաբկիրի ոստիկանություն:
Ոստիկանության մամուլի բաժնից տեղեկացրին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանգրություն է կազմվում Արաբկիր ոստիկանության բաժնում՝ 152 հոդվածով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: