Իրավական 

Ողբերգական դեպք Դավիթաշենում. 86-ամյա կույր մայրը մահացած տղայի ծննդյան օրն ինքնասպան է եղել. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ օգոստոսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:

Նշված վայր է ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ, ովքեր նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի, 86-ամյա Ս. Գ-ի դին:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ 86-ամյա տատիկը կույր էր, բնակվում էր թոռան և ծոռան հետ: Նրա 2 տղաները մահացել են, իսկ անցյալ տարի տղայի մահվանից հետո նա դարձել էր ինքնամփոփ: Հարևաններն ասում էին նաև, որ այսօր նրա մահացած տղաներից մեկի ծննդյան օրն էր: Փաստի առթիվ քննիչ Ա. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից