Առողջապահություն 

ՀՀ առողջապահության նախարարություն պաշտոնապես ներկայացրել է իջեցված դեղերի անվանացանկերը

«Հոֆֆման-Լյա Ռոշե» կազմակերպությունը նույնպես միացել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կոչին: Կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը վերանայել է «Հոֆֆման-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության արտադրության թանկարժեք դեղերի գները և ՀՀ առողջապահության նախարարություն պաշտոնապես ներկայացրել է իջեցված դեղերի անվանացանկերը:

 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, այսպիսով, հուլիսից դեղատներում  նշված ընկերության մի շարք թանկարժեք դեղեր  հիվանդները կարող են ձեռք բերել ավելի մատչելի գներով:

Նույն շարքից