Իրավական 

Վերջին մեկ ամսում 460 մարմնավաճառ է տարվել Երևանի ոստիկանության բաժիններ

2015 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերվել են 2174 մարմնավաճառությամբ զբաղվողներ, իսկ վերջին մեկ ամսում՝ 460 մարմնավաճառությամբ զբաղվողներ, որոնց մի մասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ մի մասը ներկայացվել է ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման: Այս մասին ասված է ՀՀ ոտիկանության հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով օգոստոսի 19-ին մարմնավաճառության թեմայով ասուլիսի ժամանակ հնչած կարծիքներին, ոստիկանությունն իր հաղորդագրության մաջ պարզաբանում է տարածել.

«Մարմնավաճառությունը գոյություն ունի ողջ աշխարհում: Եվ իրավապահները բոլոր երկրներում, այդ թվում՝ մեր հանրապետությունում, օպերատիվ, կանխարգելիչ ու քարոզչական միջոցառումներ են ձեռնարկում այդ սոցիալական երևույթի դեմ:

Ոստիկանությունը պատրաստ է հիմնախնդրով իսկապես մտահոգ մասնագետներին ու կազմակերպություններին հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել ըստ հանրապետության մարզերի և մայրաքաղաքի վարչական տարածքների»:

Նույն շարքից