Առողջապահություն 

Դեղձը կանխարգելում է քաղցկեղը

Հյութալի այս միրգն առաջին անգամ մշակել են Չինաստանում և այն այսօր կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: Նեղձը նաև չափազանց առողջարար է` հարուստ լինելով վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու տարբեր օգտակար նյութերով:

Դեղձը  սննդարար նյութերի և վիտամինների մեծ աղբյուր է հանդիսանում: Այն պարունակում է վիտամիններ` A, C, E, K, B1, B2, B3 B6, ֆոլիաթթու: Դեղձը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր` կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, մանգան, ֆոսֆոր, ցինկ և պղինձ: Այս համեղ միրգը պարունակում է քիչ քանակությամբ կալորիաներ, ոչ հագեցված ճարպեր:

Դեղձը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք  կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:

Դեղձը հարուստ է բետա-կարոտին հակաօքսիդանտով, որը պատասխանատու է աչքերի առողջության համար: Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ:

Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:

Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութեերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:

Մանրաթելերը նպաստում են հաստ աղուց կուտակված թունավոր նյութերի հեռացմանը, իսկ մեծ քանակությամբ պոտասիումը նվազեցնում է երիկամային հիվանդություննենրի առաջացումը: Դեղձը հեշտամարս մթերք է և ստամոքսին անհարմարություններ չի պատճառում:

Մեկ մեծ դեղձը բարձր է պոտասիումի պարունակությամբ և ցածր նատրիումով, ինչն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Պոտասիումը կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու դրա հետ մեկտեղ պահպանում արյան նորմալ ճնշումը: Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:

Հղիների համար շատ կարևոր է սննդակարգում դեղձի ներառումը, քանի որ այն հարուստ է բազմաթիվ հանքանյութերով և վիտամիններով: Վիտամին C-ն նպաստում է պտղի մոտ ոսկորների, ատամների, մաշկի, մկանների և արյան անոթների  առողջ ձևավորմանը և զարգացմանը: Այն նաև օգնում է, որպեսզի երկաթը հեշտ ներծծվի օրգանիզմի կողմից, որը շատ կարևոր է հղիության ընթացքում: Դեղձի մեջ առկա կալիումը հղիներին հեռու է պահում հոգնածությունից և մկանային ջղաձգումներից, իսկ մանրաթելի առկայությունն ապահովում է առողջ մարսողությունը և կանխում փորկապությունը:

Նույն շարքից