Առողջապահություն 

Գազավորված ըմպելիքի ազդեցությունն ուղեղի վրա

analitik.am
Գազավորված ըմպելիքի օգտագործումը բթացնում է ուղեղը, վնասում հիշողությանը և սովորելու ունակություններին: Պատճառը դրանց բաղադրության մեջ առկա ֆրուկտոզան է, որը հանգեցնում է այս երևույթներին:
 
Սակայն այն մարդիկ, ովքեր այնուամենայնիվ չեն կարողանում հրաժարվել գազավորված ըմպելիքի օգտագործումից` անցանկալի երևույթներից խուսափելու նպատակով պետք է իրենց սննդակարգում ներառեն ընդեղեն և ձկնեղեն:
 
Մարդու օգտագործած սնունդն ու ըմպելիքը ուղղակիորեն անդրադառնում է նրա մտավոր ունակությունների վրա: 
 
Գիտնականները նաև նշել են, որ խոսքը վերաբերվում է ոչ թե մրգերում առկա բնական ֆրուկտոզային, այլ սննդամթերքի քաղցրացման և պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով սննդի և ըմպելիքների մեջ առկա նյութին:

Նույն շարքից