Առողջապահություն 

Ինչո՞վ է օգտակար կարմիր գինին

Գիտնականների հետազոտությունների համաձայն՝կարմիր գինին իր բուժիչ հատկություններով  պարտական է ռեսվերատրոլին:

Ռեսվերատրոլը կօգնի ստանալ նոր դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ:  Ռեսվերատրոլը, ըստ մասնագետների համոզման, կօգնի ստանալ նոր դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ:

Բացի կարմիր գինուց, ռեսվերատրոլ առկա է նաև մի շարք բուսական մթերքների մեջ: Այն առաջացնում է էներգիայի հոսք, ինչի շնորհիվ նպաստում է կյանքի երկարացմանը: Սակայն թե ինչպես էր դա տեղի ունենում, մինչ օրս գաղտնիք էր:

Հասկանալով ռեսվերատրոլի աշխատանքի մեխանիզմը` մասնագետները կարող են օգտագործել նաև այլ գործոններ, որոնք աշխատում են նույն մեխանիզմով:  Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս բուժվել ալկոհոլի միջոցով, քանի որ ռեսվերատրոլի արդյունավետ չափաբաժին ստանալու համար անհրաժեշտ է օրական խմել մոտ 700 շիշ կարմիր գինի:

Նույն շարքից