Euromag.ru կայքի փոխանցմամբ՝ Դանիայի ոստիկանությունը որոնում է Կոպենհագենում գտնվող թանգարանից ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակի գողերին։
Հայտնի է, որ գողությունը տեղի է ունեցել դեռ հուլիսին, սակայն այժմ ոստիկանությունը հրապարակել է տեսահսկման համակարգի ձայնագրությունը, որտեղ ֆիքսվել է արձանը գողանալու պահը։
1863 թվականի Ռոդենի այդ աշխատանքը գնահատվում է մոտ 300 հազար դոլար: